Պայմանագրեր են ստորագրվել դարպասապահ Գոռ Էլյազյանի, կիսապաշտպաններ Դավիթ Գրիգորյանի և Արամ Հովսեփյանի, հարձակվողներ Արեգ Ազատյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
25-ամյա Գոռ Էլյազյանը հանդես է եկել Իմպուլսում, Միկայում, Շիրակում և«Կոտայքում»:
27-ամյա Դավիթ Գրիգորյանը նախկինում խաղացել է Արարատում, իսկ նրա նախորդ թիմը Միկան էր:
25-ամյա Արամ Հովսեփյանը Արարատ է տեղափոխվել Հայաստանի գործող չեմպիոն Ալաշկերտից:
26-ամյա Արեգ Ազատյանը նույնպես պաշտպանել է «Արարատի» գույները: «Միկայում» և «Բանանցում» հանդես եկած ֆուտբոլիստի նախորդ ակումբն «Ալաշկերտն» էր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի և Փյունիկի նախկին ֆուտբոլիստ, 23-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը մինչև «Արարատ» տեղափոխվելը, հանդես էր գալիս Գանձասար-Կապանի կազմում:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/