Գեղամ Կադիմյանը տեղափոխվել է այդ ակումբ ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ: Նա հանդես է եկել Խարկովի «Արսենալում», Արմյանսկի «Տիտանում», ուկրաինական «Սումիում», «Օլիմպիկում» և «Կարպատներում»:
Կիսապաշտպանի վերջին ակումբը Լվովի «Կարպատներն» էր, որի կազմում նա Ուկրաինայի առաջնության 15 և Գավաթի 1 հանդիպման է մասնակցել:
Գեղամ Կադիմյանն 2016 թվականի մարտին իր նորամուտը նշեց Հայաստանի Ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով 2 հանդիպման:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/