
Football.by ինտերնետային պարբերականը հաղորդում է այն մասին, որ «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը տեղափոխվում է արտասահման, որպեսզի շարունակի իր կարիերան: Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում բելառուսական «Տորպետո Բելազ» ակումբում: 24-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում ունեցել է 14 խաղ և խփել է 2 գոլ:
Ֆուտբոլիստը բելառուսական թիմի կազմում արդեն հասցրել է առաջին մարզումներն անցկացնել:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/