Լուի Վան Գալը ավարտեց մարզչական կարիերան

Մանչեսթեր Յունայթեդի նախկին մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ավարտում է իր մարզչական կարիերան:
<<Նախորդ տարի ես մտածում էի, որ վերջնականապես կավարտեմ կարիերաս, բայց որոշեցի մի փոքր հանգստանալ,- ասել է Լուի Վան Գալը, – հասկանում եմ, որ այլևս չեմ վերադառնալու մարզչական աշխատանքին>>:
Կարիերայի ընթացքում  մարզիչը 4 անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում, 2 անգամ Իսպանիայի առաջնությունում, 1 անգամ Գերմանիայի առաջնությունում և  1 անգամ նվաճել է Իսպանիայի, Գերմանիայի և Անգլիայի գավաթը:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/