
Հայաստանի դահուկասպորտի առաջնությունը, որն անցկացվում էր Ծաղկաձորում, այսօր ավարտվեց:
Մարզիկները վերջին մրցութային օրը պայքարել են դասական ոճի արգելավազքում, որտեղ լավագույն արդյունք է ցույց տվել Սերգեյ Միքայելյանը: Երկրորդ տեղում Միքայել Միքայելյանն է, իսկ երրորդ տեղում՝ Թադևոս Պողոսյանը:
Կանանց արագավազքում հաղթանակ է գրանցել՝ Աննա Մխիթարյանը: Կատյա Գալստյանն զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը եզրափակել է պատվոհարթակի եռյակը:
Գագիկ Սարգսյանը՝ Հայաստանի դահուկասպորտի ֆեդրացիայի գլխավոր քարտուղարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ, մեր մարզիկները բարելավել են իրենց արդյունքները:
Առաջնության ավարտից հետո նրանք պատրաստվելու են աշխարհի առաջնությանն ու աշխարհի գավաթի խաղարկությանը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/