Պեկինի և Լոնդոնի օլիմպիական 8 մարզիկների որակազրկման մասին հայտարարել է միջազգային օլիմպիական կոմիտեն: Որակազրկվածների թվում է նաև 2012 թվականի օլիմպիական խաղերի ծանրամարտի 94կգ քաշային կարգում 11-րդ հորիզոնականը զբաղեցրած Նորայր Վարդանյանը: Պաշտոնական կայքը հաղորդում է, որ ծանրորդի արյան մեջ հայտնաբերվել է արգելված նյութ: Նաև որակազրկել են թուրք ծանրորդուհի Սիբել Սիմսեկին և ադրբեջանի ներկայացուցչին՝ Ինտիգամ Զաիրովին:
ՊՕԿ դոպինգ թեստերի վերստուգման արդյունքում որակազրկվել են Չինաստանը ներկայացնող ծանրամարտի օլիմպիական չեմպիոններ՝ Ցաո Լեյը, Չեն Սեսյան, Լյու Չունխունը, նաև աթլետներ՝ Նադեժդա Օստապչուկը և Դարյա Պչելնիկը, որոնք ներկայացնում էին Բելառուսը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/