Մենք կփորձենք ստեղծել լավագույն ներկայացումը հանդիսատեսի համար. Հովիգ Դեմիրճյան

Citylife.am-ը զրուցել է   հայ կիպրացի երգիչ Հովիգ Դեմիրճյանի հետ ով այս տարի կներկայացնի Կիպրոսը Եվրատեսիլ  2017 երգի մրցույթին  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Citylife.am-ը անդրադարձել է երգչի կյանքին և գործունեությանը ինչպես նաև նրա մասնակցությանը Եվրատեսիլ մրցույթում:

Citylife.am has interviewed Armenian Cipriot singer Hovig Demirjian who will present Cyprus at Eurovision song contest 2017 in Kiev.

Citylife.am– Hovig you were born in one of the largest cities of  Cyprus, Nicosia but you have Armenian origins as well. Tell me please how is it to be half Cypriot and Armenian, are there many differences between these nations in terms of mentality and culture?

Citylife.am –Հովիգ, Դուք ծնվել եք Կիպրոսի ամենամեծ քաղաքներից մեկում Նիկոսիայում, սակայն ունեք նաև հայկական արմատներ, ասացե՛ք խնդրեմ ի՞նչ է նշանակում լինել կիսով չափ հայ և կիպրացի և կան արդյոք շատ տարբերություններ այս երկու ազգերի միջև մտածելակերպի և մշակույթի առումով:

 Hovig–  I have never felt a foreigner in Cyprus. Cypriot and Armenian cultures are so alike. We have lived on this beautiful island for many centuries now like brothers. The Armenian society is much respected in Cyprus. I cant find any differences in the mentality or the culture.

Հովիգ – Ես երբեք ինձ օտար չեմ զգացել Կիպրոսում:  Կիպրական և հայկական մշակույթներն այնքան նման են իրար: Մենք ապրել ենք այս գեղեցիկ կղզու վրա դարեր շարունակ եղբայրների պես: Հայկական համայնքը շատ հարգված է Կիպրոսում: Ես չեմ կարող գտնել որևէ տարբերություն մտածելակերպի  կամ  մշակույթի մեջ:

Citylife.am- I know that you studied marketing but you gave it up for the sake of singing career, how did it happen that you became keen on music?

Citylife.am – Գիտեմ որ,  սովորել եք  մարքետինգ,  բայց թողել եք այդ մասնագիտությունը հանուն երգարվեստի,  ինչպե՞ս պատահեց որ տարվեցիք երաժշտությամբ:

Hovig – I always knew I wanted to do music in my life. From a very young age I realized music was the easiest way to express my self. I took singing classes at a very young age and whenever people asked me what was that I wanted to become when I grow up, singer was the answer. When I graduated from secondary school I wanted to try something else as well. I first studied accounting for a short time and worked in an accounting firm, only to realize that I was not cut for an office job. After that I studied marketing where I just felt that anything I choose to do in life, music will always be my first love. I wanna think of it as my faith.

Հովիգ– Ես միշտ իմացել եմ, որ պետք է երաժշտությամբ զբաղվեմ իմ կյանքում: Շատ վաղ տարիքից ես հասկացա, որ երաժշտությունը ամենահեշտ միջոցն է արտահայտելու համար իմ ինքնությունը: Ես երգի դասերի եմ հաճախել վաղ տարիքից  և երբ ինձ հարցնում էին ինչ եմ ցանկանում դառնալ երբ մեծանամ, ես պատասխանում էի – երգիչ:  Երբ ավարտեցի միջնակարգ կրթությունս ես ուզեցա փորձել մեկ այլ բան ևս:  Սկզբում մի որոշ ժամանակ ես սովորեցի հաշվապահություն և աշխատեցի հաշվապահական գրասենյակում  և միայն  հետո  հասկացա որ գրասենյակային աշխատանքն ինձ համար չէ:  Դրանից հետո սովորեցի մարքետինգ,  և զգացի, որ ինչով էլ զբաղվեմ իմ կյանքում երաժշտությունը միշտ կլինի իմ առաջին սերը: Ուզում եմ կարծել, որ դա   իմ ճակատագիրն է:

Citylife.am – You twice presented Cyprus in Eurovision song contests 2010 and 2015 placing the third and the fourth . How did it happen that you decided to participate for the third time this year in the contest?

Citylife.am- Երկու անգամ ներկայացրել եք Կիպրոսը Եվրոտեսիլ երգի մրցույթում 2010 և 2015 թթ.ին զբաղեցնելով 3-րդ և 4-րդ տեղերը: Ինչպե՞ս պատահեց , որ 3-րդ անգամ  այս տարի մասնակցելու եք մրցույթին:

Hovig– This time it is a totally diferent case, as I was internally selected from CYBC to represent Cyprus in Kiev 2017.

Հովիգ –Այս տարի բոլորովին այլ է, ես  ներքին կարգով ընտրվեցի Կիպրոսը հեռարձակող ընկեւորությունից ներկայացնելու համար Կիպրոսը Կիևում:

Citylife.am- As a singer what significance does the contest have for you?

Citylife.am- Որպես երգիչ ի՞նչ նշանակություն ունի մրցույթը Ձեզ համար:

Hovig  – I believe this contest is a huge step for any singer. It is the biggest music event of the year. For me it was always a dream and im blessed to make this dream come true.

ՀովիգԵս կարծում եմ այս մրցույթը մեծ քայլ է յուրաքանչյուր երգչի համար: Այն տարվա ամենամեծ իրադարձությունն է:  Ինձ համար այն միշտ եղել է երազանք և ինձ շնորհվել է իրագործել այն:

Citylife.am- The song that you are going to present at the contest will be written by a famous Swedish composer Thomas G:son, I wonder as a performer what would you like the theme of your song to be about?

Citylife.am-Երգը որը կներկայցնեք մրցույթում գրվելու է Շվեդացի հայտնի կոմպոզիտոր Թոմաս Գ:Սոնի կողմից, հետաքրքիր է որպես կատարող ի՞նչ թեմայի շուրջ կցանայիք որ երգը լինի:

Hovig- I am a person of melody. So the most important thing for me is the melody. It has to touch me. Move something in me. I cant think of a theme from now. I surely want the song to have a depth. We have to be able to speak to peoples hearts.

ՀովիգԵս կարևորում եմ մեղեդին: Ինձ համար ամենակարևորը դա է: Այն պետք է հուզի ինձ: Ինչ որ որ բան շարժի իմ մեջ: Այս պահին չեմ կարող որևէ թեմայի մասին մտածել: Ես իսկապես ուզում եմ, որ երգը ունենա խորություն: Մենք պետք է կարողանանք  խոսել մարդկանց սրտերի հետ:

Citylife.am-A few days ago you were in Armenia , what were your impressions of the country and people?

Citylife.am – Մի քանի օր առաջ Հայաստնում էիք,  ի՞նչ տպավորություններ ստացաք երկրից և մարդկանցից:

Hovig- I loved every minute of it. The city was cold but the hearts of the people that I met made it amazing. Everybody was so kind and it was exactly how I expected it to be. Even better. I cant wait to visit my motherland again.

ՀովիգԻնձ ամեն մի րոպեն դուր եկավ: Քաղաքում ցուրտ էր, բայց  ինձ ապշեցրեցին  մարդկանց սրտերը: Բոլորն այնքան սիրալիր էին, և ես հենց այդպես էլ պատկերացնում էի: Չեմ համբերում թե երբ նորից իմ հայրենիքում կլինեմ:

Citylife.am-Getting back to your career, is it possible that one day we will see you in a duet with an Armenian singer?

Citylife.am  – Վերդառնանք Ձեր կարիերային , հնարավո՞ր է,  որ մի օր կտեսնենք Ձեզ հայ երգչի հետ համատեղ դուետում:

Hovig- I would love that. I am always open for any kind of collaborations.

Հովիգ– Սիրով,  ես միշտ պատրաստ եմ ցանկացած համագործակցւթյան:

Citylife.am-Finally what are your expectations for Eurovision song contest 2017.  How would you like to impress the spectators so that to make your performance unforgettable?

Citylife.am  – Եւ վերջում ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոտեսիլ 2017  երգի մրցույթից: Ինչպե՞ս եք տպավորելու հանդիսատեսին Ձեր ելույթը անմոռանալի դարձնելու համար:

Hovig- I want to enjoy the amazing ride for a start. So many nice things are happening in my life at this point and it would be foolish not to live the experience to the max. As for the second part of your question, We will try to create the best performance for the spectators and try to get into the audience heart.

Հովիգ– Նախ և առաջ  ուզում եմ բավականություն ստանալ ուղևորությունից: Այնքան հիանալի բաներ են պատահում իմ կյանքում այս պահին և հիմարություն կլինի առավելագույնս չապրել այդ պահերը: Մենք կփորձենք ստեղծել լավագույն ներկայացումը հանդիսատեսի համար և հասնել մարդկանց սրտերին:

Citylifeam- Thank you dear Hovig for an interesting interview, I wish you to have an unforgettable performance at the contest and I am sure Armenia will be with you.

Citylifeam  – Շատ շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար, մաղթում եմ Ձեզ ունենալ անմոռանալի ելույթ մրցույթում և վստահ եմ, որ Հայաստանը կլինի Ձեզ հետ:

http://www.youtube.com/watch?v=I1fgPdrA3MA

Interview by Armine Martirosyan