Զարգացման Գավաթի մրցաշարին կմասնակցի Հայաստանի Մ – 17տարեկանների հավաքականը

Հունվարի 17-ից 24-ը Մինսկում տեղի կունենա Զարգացման գավաթ-2016 12-րդ միջազգային մրցաշարը: 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի և Բելգիայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Հայաստանի հավաքականը հունվարի 15-ին կմրցի Ռուսաստանի հետ, հունվարի 17-ին՝ Մոլդովայի, իսկ հունվարի 18-ին կմրցի՝  Բելգիայի հավաքականի հետ: Թիմերը կանցկացնեն փլեյ-օֆֆ հանդիպում հունվարի 20-ին: Եվս մեկ հանդիպում կունենան՝ հունվարի 21-ին կամ 22-ին:

Հունվարի 10-ից 13-ը Հայաստանի 17 տարեկանների հավաքականը անցկացրել է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ 17 տարեկանների հավաքականը, այսօր գիշեր մեկնում է Բելառուս: Հրավիրվել են հավաքական 20 ֆուտբոլիստներ.

      Դարպասապահներ

Էրիկ Մելիքսեթյան – Բանանց

Նարեկ Հովհաննիսյան  – Բանանց

         Պաշտպաններ

Ազատ Հարությունյան – Բանանց

Ֆելիքս Խաչատրյան – Բանանց

Կարեն Հովհաննիսյան – Փյունիկ

Սուրեն Հարությունյան  – Փյունիկ

Կարեն Մուրադյան Հայաստանի Մ -16 հավաքական

     

      Կիսապաշտպաններ

Արսեն Սարգսյան – Փյունիկ

Արսեն Եղիազարյան – Բանանց

Տիգրան Այունց – Բանանց

Էրիկ Ավետիսյան – Բանանց

Արամ Խամոյան – Բանանց

Ռաֆայել Միսակյան – Բանանց

Դանիել Պետոյան – Բանանց

Արթուր Միսկիրիջյան – Բանանց

         Հարձակվողներ

Մարտին Գրիգորյան  – Բանանց

Մհեր Սուքիասյան – Բանանց

Արմեն Հովհաննիսյան  – Փյունիկ

Ժիրայր Շաղոյան Հայաստանի Մ – 16 հավաքական

Գերման Կուրբաշյան – Քյոլն (Գերմանիա)


Նյութը՝ Տաթև Մուշեղյանի
 /Citylife.am/