Ադրբեջանցի ֆուտբոլիստը մերժել է Անժի թիմում խաղալ Ալեքսանդր Գրիգորյանի պատճառով

Ադրբեջանի կիսապաշտպան Վագիֆ Ջավադովը հայտարարել է, որ հրաժարվել է տեղափոխվել ռուսական Անժի թիմ, որովհետև թիմի գլխավոր մարզիչը Ալեքսանդր Գրիգորյանն է:
«Բավականին լուրջ առաջարկ եմ ստացել Անժիից, սակայն մերժել եմ ռուսական ակումբին: Չեմ ցանկանում աշխատել այդ մարզչի ղեկավարությամբ»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում azerisport-ը:
Ալեքսանդր Գրիգորյանը  Անժի թիմը գլխավորել է հունվարի 5-ից:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/