Citylife-ը շնորհավորեց երգիչ Վլադիմիր Պողոսյանին ծննդյան օրվա կապակցությամբ, և փոքրիկ հարցազրույց ունեցավ նրա հետ:
Citylife.am- Ո՞վ և ինչպե՞ս է առաջինը շնորհավորել Ձեր ծննդյան տարդարձը:
Վլադիմիր- Առաջինը շնորհավորել են հարազատներս և ընկերներս, եղել են անսահման շատ զանգեր՝ ծանոթ և անծանոթ մարդկանցից:Citylife.am- Իրադարձություն ծննդյան տարեդարձի հետ կապված, որն ամենավառն է դաջվել Ձեր հիշողության մեջ:
Վլադիմիր- Նախորդ տարի մի աղջիկ անսպասելի սերենադ երգեց ինձ համար:
Citylife.am- Ամենայուրօրինակ նվերը, որը ստացել եք ծննդյան կապակցությամբ` 30 տարիների ընթացքում:
Վլադիմիր– Ամենայուրօրինակը եղել է այս տարի` իմ ամենասիրելի օծանելիքը և ուղևորության տոմս դեպի Լոս Անջելես:
Citylife.am- Եթե տանենք համեմատականներ Ձեր ներկայիս և ավելի վաղ տարիքի բնավորության միջև, մե՞ծ է փոփոխությունը, և որո՞նք են այդ փոփոխությունները:
Վլադիմիր– Փոփոխությունները աննկարագրելի և ահռելի մեծ են: Ներկայումս բնավորությամբ ավելի հանգիստ եմ, յուրաքանչյուր բանի ավելի թեթև մոտեցում եմ ցուցաբերում, շատ ավելի ներողամիտ եմ և ամեն բան թողնում եմ Աստծո կամքին, իսկ ժամանակս էլ ռացիոնալ եմ վատնում` միայն հարազատ և շատ մտերիմ մարդկանց հետ:Citylife.am- Այսպիսի մի միտում կա, ըստ որի շատերը չեն սիրում, այլ կերպ ասած տխրում են սեփական տարեդարձի օրը: Դուք է՞լ եք պատկանում նրանց թվին, թե՞ ընդհակառակը:
Վլադիմիր- Այո՛, ծննդյանս տարեդարձը չեմ սիրում, և սովորաբար այդ օրը տանից դուրս չեմ գալիս, բայց կարող եմ ասել, որ այս տարի ամենատարբերվողն էր և այսպիսի ծննդյան տարեդարձ չէի ունեցել:
Citylife.am- Անդրաառնանք նաև Ձեր ապագա գործունեությանը: Տարին նոր է սկսվել, ինչպիսի՞ նորություններով եք պատրաստվում զարմացնել Ձեր երգրպագուներին:
Վլադիմիր- Նորությունները շատ-շատ են` նոր երգեր և տեսահոլովակներ, որոնք շուտով կներկայացնեմ հանրությանը, իսկ չակերտները դեռ չեմ ուզում բացել, ցանկանում եմ անակնկալ մատուցել: Այժմ պատրաստվում եմ մեկնել հանգստանալու: Վերադառնալուց անմիջապես հետո կանցնեմ իմ աշխատամքին:
Citylife-ը մաղթում է նորանոր հաջողություններ և վերելքներ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնում հետաքրքիր հարցազրույցի համար:
Հարցազրույցը՝ Լուիս Մարիայի /Citylife.am/