Մարդիկ տարբեր են, կարծիքները` նույնպես. Գրիշա Աղախանյան

Citylife.am-ի զրուցակիցն է դերասան, հաղորդավար, երգիչ, Showmen և պարզապես հրաշալի մարդ Գրիշա Աղախանյանը:

Citylife.am- Մերօրյա իրականության մեջ կան մարդիք, ովքեր բազմակողմանի զարգացած են, և Դուք համալրում եք նման մարդկանց շարքը: Գրիշա՛, ինչպե՞ս անցաք այն ուղին, որը տանում էր դեպի երազանքների իրականացում:

Գրիշա– Բոլոր բնագավառներում կան բազմակողմանի զարգագած մարդիկ, որոնց ես Ժամանակ առ Ժամանակ հանդիպում և շփվում եմ: Համեստություն անեմ ու թողնեմ իմ սիրելի հանդիսատեսի որոշմանը, թե ես ինչքանով բազմակողմանի զարգացած եմ: Անգամ բԺշկական ինստիտում էի դեռ մասնակցում տարբեր նախագծերի, որոնք կապ ունեին արվեստի հետ, իսկ այդ ուղին ես անցա միևնույն Ժամանակ և´ դԺվար, և´ հաճելի աշխատասիրությամբ:Citylife.am- 1990-ականների սկզբերին երգել եք «Ասպարեզ» ստուդիային կից խմբում, և պրոպագանդել «ռեպ» երաժշտական ոճը: Սակայն Ձեզ տեսել ենք նաև երաժշտական այլ ժանրերում: Կա՞ արդյոք երգի հետ կապված նոր գաղափարներ, որոնք շուտով կյանքի կկոչեք:

Գրիշա– Ես հիմա ավելի շատ որպես Showmen եմ հանդես գալիս, նաև չի բացառվում՝ oրերից մի oր երաԺշտական ասպարեզում էլ նորություն լինի:

Citylife.am- Գիտեմ, որ բացի երգիչ, հաղորդավար և դերասան լինելուց, Դուք նաև ատամնաբուժ եք: Այս պահին զբաղվում ե՞ք այդ մասնագիտությամբ:

Գրիշա– Այս պահին ոչ, բայց եթե շատ նեղը ընկնեմ` հաստատ կզբաղվեմ:

Citylife.am- 2007 թվականից Դուք համագործակցում եք «Շանթ» հեռուսաընկերության հետ, որտեղ վարել և վարում եք բազմաթիվ նախագծեր: Կա՞ որևէ մտադրութուն համագործակցելու այլ հեռուսաընկերությունների հետ:

Գրիշա- Ո´չ, չկա:Citylife.am- Ո՞րն է Ձեզ համար ամենակարևոր զբաղմունքը Ձեր մասնագիտական ոլորտում:

Գրիշա- Կարող եմ ասել՝ ստեղծագործելը:

Citylife.am- Յուրաքանչյուր հանրային մարդու հասարակությունը միշտ փորձում է քննադատել և պիտակավորել: Դուք ինչպես ե՞ք արձագանքում նման խոսակցություններին:

Գրիշա– Ադվեկատ և նորմալ, երբ մարդը հանրային է նրա մասին կարող են և´ վատը ասել, և´ լավը: Մարդիկ տարբեր են, կարծիքները` նույնպես:Citylife.am- ՈՒնեք ընկերներ, որոնց հետ կյանքի երկար ու ձիգ տարիներ եք ապրել: Ի՞նչն եք կարևորում մարդկանց մեջ:

Գրիշա– Իհարկե´, ունեցել եմ, և մինչև հիմա ունեմ: Կարևորում եմ առաջնային՝ մարդկությունը և ադեկվատությունը:

Citylife.am- Եվ վերջում՝ ու՞մ, կամ ինչն ե՞ք համարում Ձեր հաջողությունների գրավականը:

Գրիշա- Ինքս ինձ:

Citylife.am- Շնորհակալ եմ, Գրիշա´:

Հարցազրույցը ` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/