Քանի ապրում եմ՝ նպատակներս անվերջ են. Մասիս Հունանյան

Citylife.am-ի զրուցակիցն է ժողովրդական երգիչ Մասիս Հունանյանը: Մենք միասին թերթեցինք նրա մանկության էջերն ու հետադարձ հայացք նետեցինք նրա անցած ուղուն:

Citylife.am- Փորձենք միասին հետադարձ հայացք նետել դեպի Ձեր մանկություն: Ինչպիսի՞ն եք Ձեզ հիշում մանուկ Ժամանակ:

Մասիս- Մանկությունս հիշելով դեմքիս միշտ ժպիտ է գալիս, երանելի օրեր էին, անհոգ: Մանկությունս անցկացրել եմ իմ գյուղում՝ վայր, որտեղ այցելելիս առաջնահերթ աչքիս մանկությունս է գալիս, այն անտառը, որտեղ ես խաղացել եմ մեր տնից մի փոքր հեռու:

Citylife.am- Թերևս մեր կյանքի ամենաուրախ և մաքուր տարիները մենք կապում ենք մանկության հետ: Իսկ ինչ ե՞ք Դուք հիշում կամ հասկանում մանկություն ասելով:

Մասիս- Սկսած իմ հաջողություններից՝ ես կապում եմ մանկության հետ, մանուկ ժամանակ շատ էի սիրում հարցեր տալ, ամեն մի մանրունքն ինձ հետաքրքիր էր: Citylife.am- Ի՞նչ հիշողություններ ունեք մանկության հետ կապված, որը հիշելիս ակամայից Ձեր դեմքին Ժպիտ է հայտնվում:

Մասիս– Մանկական հիշողություններս շատ -շատ են, ամեն մի օրս կարոտով եմ հիշում:

Citylife.am- Ինչպիսի՞ խորհուդներ եք ստացել և ստանում Ձեր ծնողներից, որոնցով հետո պիտի դաստիարակեք Ձեր երեխաներին:

Մասիս– Ինձ դաստիարակել են լինել յուրահատուկ, չնմանվել ուրիշին, հակառակը` օրինակ դառնալ հասարակության համար, իսկ այդ ամենի համար պետք է հնարավորինս կատարյալ լինել:

Citylife.am- Արդյո՞ք Ձեր մանկության երազանքն էր դառնալ նա, ով հիմա եք:

Մասիս– Այո ես 4 տարեկանից սկսած երազել եմ երգել այն մարդկանց կողքին, ում կողքին ես այսօր երգում եմ: Երբ հեռուստացույցով համերգ էին ցուցադրում շատերիս տներում լույս չէր լինում, ես ամեն ինչ թողնում, փախնում էի հարևանի տուն, որ վայելեմ ու սովորեմ նոր կատարումներ:  Citylife.am- Ո՞րն էր մանկության Ձեր ամենասիրելի խաղը:

Մասիս– Չնայած, որ ես մինչև հիմա ֆուտբոլ խաղալուց շատ հեռու եմ, բայց միշտ խաղացել եմ:

Citylife.am- Եթե Ձեզ հանդիպեիք  18 տարեկան հասակում, ի՞նչ խորհուրդ կտայիք:

Մասիս– Խորհուրդ կտայի ապրել կյանքը՝ տարիքին համապատասխան:

Citylife.am- Ի՞նչ է այսoր Ձեզ պակասում կատարյալ երջանիկ լինելու համար:

Մասիս– Կյանքում ինչքան էլ ուզենանք երջանիկ լինել, միշտ ինչ-որ բան պակասում է: Կարծում եմ՝ լավ ընտանիք ունենալը մեծ երջանկություն է:

Citylife.am- Այնուամենայնիվ, մանկությունից մինչև հիմա, կարող ե՞նք ասել, որ Դուք հասել եք Ձեր առջև դրված բոլոր նպատակներին:

Մասիս- Կարծում եմ՝ եթե մարդ բոլոր նպատակներին հասնի, կյանքն իր հետաքրքրությունը կկորցնի, իհարկե, շատ նպատակներ իրականացրել եմ, բայց դեռ կան շատ նպատակներ, անելիքներ, որոնք պետք է իրականացնեմ: Քանի ապրում եմ՝ նպատակներս անվերջ են:

Citylife.am- Շնորհակալ եմ, Մասի´ս: 

 

Հարցազրույցը ` Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/