Տարվա առաջին ուսումնամարզական հավաքը. Բռնցքամարտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն սկսել է մարզվել մրցաշրջանի համար: Մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ հավաքականը հունվարի 6-ից  հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մասնակցում են 32 մարզիկներ: Դավիթ Թորոսյանի հետ հավաքին մասնակցում է նաև հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանը:
Հավաքը  տեղի կունենա մինչև հունվարի 20-ը:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/