Նորաձև երևալ ցանկանում է յուրաքանչյուր կին, սակայն բոլոր տենդենցներին հետևելն ուղղակի անհնար է: Ձեզ ենք ներկայացնում մի քանի թրենդներ, որոնք նորաձևություն կմտցնեն 2017 թվականին:
1.Մի քանի զարդերի համադրում՝ չոկերների փոխարեն
Ժամանակն է հրաժեշտ տալու բոլոր տեսակի չոկերներին և անցնել մետաղե զարդերին: Ակտուալ է կրել միանգամից մի քանի զարդեր, օրինակ՝ մեկ խոշոր և երկու փոքր:
2.Նուրբ զարդերի համադրում՝ փշերի փոխարեն
Փշերը նույնպես հարկավոր է անցյալում թողնել: Դրանց փոխարեն կարելի է կրել իրար գույներով և տեսքով համապատասխանող զարդեր:
3.Բնական տոն՝ կոնտուրինգի փոխարեն
Դեմքի բնական տոնը փոխարինելու է գալիս կոնտուրինգին: Անհրաժեշտության դեպքում ավելի լավ է բնական երանգի դիմափոշի օգտագործել և ոչ մի այլ մուգ գույներ:
4.Թեթև գանգուրներ՝ խիտ գանգուրների փոխարեն
Թուլացած, թեթև գանգուրները նորաձև են լինելու գալիք 2017 թվականին: Այլևս հարկավոր չի լինի մազերին մեծ քանակությամբ լաքեր և մուսեր ավելացնել:
5. Գույների անսպասելի համադրություններ՝ դասականի փոխարեն
Վերջին ժամանակներում նույն գույնի պայուսակն ու կոշիկներ կրելը համարվում է ձանձրալի: Այսօրվա նորաձևությունը պնդում է, որ այդպես անել չի կարելի: Խորհուրդ ենք տալիս պայուսակը դարձնել Ձեր լուքի գլխավոր բաղադրիչը, իսկ կոշիկները կարող եք համադրել, օրինակ, վերարկուի հետ:
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/