
Citylife.am-ի զրուցակիցն է Ռուբեն Սասունցին, ում հետ զրուցեցինք սպասվելիք նորությունների, նոր երգերի, նոր համագործակցությունների մասին:
Citylife.am– Ռուբե՛ն, ի՞նչ կարծիք ունեք այսօրվա երիտասարդության մասին: Արդյոք երիտասարդությունը լսու՞մ է ազգագրական երգեր:
Ռուբեն– Եթե այս հարցը տայիք մի քանի տարի առաջ, այլ կերպ կպատասխանեի: Հիմա կասեմ, որ իրականում մեծ կարծիք ունեմ այսօրվա երիտասարդության մասին: Մեծ սեր կա դեպի ազգային-հայրենասիրական երգն ու պարը: Իրականում շատ հաճելի և ուրախալի է, երբ համերգների ընթացքում երիտասարդները երգում ու պարում են քեզ հետ միասին: Ազգային-հայրենասիրական երգն ու պարը նոր շունչ և ապրելու հարատևություն է ստանում:
Citylife.am– Դուք ավելի հաճախ լինում եք ԱՄՆ-ում, քան Հայաստանում: Մեկնում եք այնտեղ գործի՞ բերումով, թե՞ ուղղակի հանգստանալու:
Ռուբեն– Իրականում լինում եմ այնտեղ գործի բերումով: Հաճախակի են համերգներ լինում: Citylife.am– Ռուբե՛ն, եթե կարողանայիք ժամանակը ետ տալ, ի՞նչ կփոխեիք ձեր կյանքում:
Ռուբեն– Եթե իրականում կարողանայի ետ տալ ժամանակը, շատ ու շատ հարցերի այլ լուծում կտայի: Մարդկանց ավելի քիչ կվստահեի, չնայած գիտեմ, որ վստահելն ու հուսախաբվելը տալիս են դիմացինիդ ճանաչելու ավելի մեծ հնարավորություն:
Citylife.am– Ռուբեն, կա՞ այնպիսի երազանք, որն այդպես էլ երազանք կմնա:
Ռուբեն– Հավատացեք՝ չկա: Իմ նվիրական երազանքը եղել է լինել բեմում, երգել, շրջագայել և շնորհակալ եմ ճակատագրին, որ երգում եմ և իմ երգով կարողանում եմ հուզել սրտեր և հայրենասիրություն քարոզել:
Citylife.am– Ի՞նչ է այսօր երազում Ռուբեն Սասունցին:
Ռուբեն- Երազում եմ տղայիս համար լավ ապագա, և որ նա լինի լավ մարդ իր կյանքում:
Citylife.am– Ո՞րն է ձեր կյանքի կարգախոսը:
Ռուբեն – Շարժվել առաջ առանց ետ նայելու:
Citylife.am – Կբնութագրե՞ք ձեզ 3 բառով:
Ռուբեն– Հավատարիմ, ընկերասեր և ծուռ Սասունցի:
Citylife.am– Ունե՞ք նորություններ, նոր երգեր, տեսահոլովակներ:
Ռուբեն– Այս տարի թողարկելու եմ նոր ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված են լինելու մեր հին ու ազգային հայրենասիրական երգերը, որոնց ներքո ես ինքս մեծացել եմ: Նաև կնկարահանվի <<Տարոնցիները>> համույթի հետ համատեղ տեսահոլովակ:
Citylife.am– Ռուբե՛ն, 2016թվականն արդեն անցյալում է: Ինչպե՞ս անցկացրեցիք Ամանորը, ո՞րտեղ և ո՞ւմ հետ:
Ռուբեն– Ինչպես միշտ անցկացրել եմ գործընկերներիս և ընտանիքիս անդամների հետ:
Citylife.am-ը մաղթում է ընթացիկ տարում միմիայն հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/