Հարաբերությունների որակն ազդում է առողջության վրա

Որքան բարձր է ռոմանտիկ հարաբերությունների որակը երիտասարդ տարիքում, այդքան ամուր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը:

Այդպիսի եզրահանգման են եկել Բուֆալոհամալսարանի մասնագետները: Ըստ նրանց, խնդրահարույց հարաբերություննրը բացասական են ազդում առողջության վրա:

Մասնագետների խոսքով` վերջին տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել: Երիտասարդներն ավելի ուշ են ավարտում ուսումը և ամուսնանում: Մինչ ամուսնանալը շատերը հասցնում են մի քանի անգամ խզել հարաբերություններ և նորերը սկսել:

Նոր հետազոտության մեջ մասնակցում էին երիտասարդներ ամբողջական ընտանիքներից: Նրանցից մեծ մասը ամուսնացած չէին: Մոտավորապես 1/3-ի մոտ երկու տարվա անձնական կյանքում շատ բան փոխվել է: Հետազոտությունը ցույց է տվել, որ հարաբերությունների բարձր որակը և ցածր որակի հարաբերությունների խզումը դրական ազդեցություն են ունենում առողջության վրա:

Նյութի աղբյուրը՝/Citylife.am/