Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Տորպետո Բելազ» ակումբում

Football.by ինտերնետային պարբերականը հաղորդում է այն մասին, որ  «Փյունիկի» և Հայաստանի ազգային  հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը տեղափոխվում է արտասահման, որպեսզի շարունակի իր կարիերան: Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում բելառուսական «Տորպետո Բելազ» ակումբում: 24-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում ունեցել է 14 խաղ և խփել է  2 գոլ:
Ֆուտբոլիստը  բելառուսական թիմի կազմում արդեն հասցրել է  առաջին մարզումներն անցկացնել:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/